Հայաստան. 2017 թ. պաշտպանության ոլորտի կարևորագույն իրադարձությունների ամփոփում

Ավարտվում է 2017 թվականը. Ռազմինֆոն առանձնացրել և ամփոփել է  պաշտպանության ոլորտում անցնող տարվա կարևորագույն զարգացումները: Այսպիսով՝ 2017-ին մեկնարկեց «Ազգ-բանակը», վերազինվեց առաջնագիծը, գրեթե բացառվեցին հակառակորդի դիվերսիոն գործողությունները, խոշոր զորավարժություններ անցկացվեցին։

Դիրքերի կահավորում


Պաշտպանության բանակը սարքավորումներով տեսաձայնագրեց 2017-ի փետրվարի 25-ի ադրբեջանական կողմի նախաձեռնած դիվերսիայի ընթացքը և հրապարակեց այն: Նշենք, որ զինվորականների խոսքով՝ (1) այս դեպքից հետո կտրուկ նվազել, գրեթե բացառվել են դիվերսիաները:

Առաջնագծի առաջին շարակարգի գումարտակներն համալրվեցին նաև ԻԳԼԱ-Ս դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով՝ կից «Մաուգլի» նշանոցներով:

«Իգլա-Ս» համալիրն Արցախում

«Իգլա-Ս» համալիրն Արցախում


Սպառազինություն


2017-ին շարունակվեցին 200 մլն դոլարի վարկով ձեռքբերվող սպառազինության մատակարարումները, որոնք պետք է ավարտվեին այս տարվա վերջին: 

Վարկով սպառազինության ձեռքբերման համանման մի համաձայնագիր էլ՝ 100 մլն դոլարի չափով, կնքվեց Երևանում 2017 թվականի հոկտեմբերին: Նախագահը արդեն ստորագրել է վարկի ձեռքբերման մասին օրենքը:

Հայտնի չէ, թե ինչ տեսակի սպառազինություն է գնվելու այս վարկով: Սակայն ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ հայկական կողմը ընտրում և գնում է այն զինատեսակը, որն անհրաժեշտ է իրեն, արդեն իսկ ստորագվել է 100 մլն դոլարը գերազանցող երեք պայմանագիր:

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը

Շատ շուտով հակաօդային պաշտպանության ՀՀ ԶՈւ զինանոցը կհամալրվի ավտոմատացված, ավելի մեծ հնարավորություններով տեխնիկայով: Այդ զինատեսակը կիրառելի է օդային նշանակետերի ամբողջ սպեկտորի դեմ: Այս մասին հայտնել է ՀՀ ՀՕՊ զորքերի պետի տեղակալը: Գնդապետ Պողոսյանի խոսքով ձեռք են բերվել նաև «Վերբա» ԶՀՀ-ներ, որոնք դեռևս չեն ցուցադրվել:

Ռուսաստանյան արտադրության «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիր

Ռուսաստանյան արտադրության «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիր


Ռազմարդյունաբերության ոլորտ


2017 թ. հունվարին ՀՀ նախագահը ստորագրեց ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը:

Հենց այս ռազմավարությունից բխելով էլ մշակվեց ռազմարդյունաբերական զարգացման ծրագիր, որի մասին հայտնի դարձավ դեռևս 2017-ին հունիսին: «ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագրին» ԱԱԽ-ն հավանություն տվեց դեկտեմբերի 15-ի նիստի ընթացքում:

Հայտարարվեց, որ 2016 թվականին Հայաստանում 23 տոկոսով աճել են ռազմական տեխնիկայի ներքին գնումները (տեղական ռազմարդյունաբերական ընկերություններից ՀՀ ԶՈւ կարիքների համար արտադրանքի գնումը), իսկ 2017 թվականին ևս 20 տոսկոսի աճ է կանխատեսվում: Թարմացված տեղեկություն այս մասին դեռևս չկա:

Հայաստանում մշակվող կամ արդիականացվող որոշ զինատեսակներով հետաքրքրվեցին նաև դրսում:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը «Բանակ-2017-ում»

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը «Բանակ-2017-ում»

Հայաստանում հատուկ նշանակության հետազոտությունների և մշակումներին (1,2) 2018-ի բյուջեով այս ոլորտին որոշվեց մոտ 50 տոկոսով ավելի շատ հատկացնել, քան 2017-ին:

Հատկապես 2016 թվականին Հայաստանում անցկացված ArmHiTech ցուցահանդեսից հետո սկսեցին շրջանառվել սեփական արտադրության հարվածային անօդաչուներ ունենալու մասին տեղեկություններ: Այդ տեղեկությունները կարծես թե «հաստատեց» ադրբեջանական կողմը։

Ամիսներ անց ՀՀ ՊՆ ՌԱՊԿ նախագահ, ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Փախչանյանն ասաց, որ հայկական ռազմարդյունաբերական համալիրն ունի հարվածային անօդաչու թռչող սարքի մշակումներ, որոնք բավականին հաջող առաջ են ընթանում և գտնվում են տարբեր փուլերում:


ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմ


2017-ին փոխվեցին ՀՀ ՊՆ բոլոր տեղակալները, բացի Դավիթ Փախչանյանից։
Այսպիսով՝ 2017-ի փետրվարին ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը ազատվեց պաշտոնից և զբաղեցրեց ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնը։

2017-ի ապրիլին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ նշանակվեց Արտակ Զաքարյանը, իսկ կրթական գծով նախարար՝ Արտակ Դավթյանը։ Իրավական հարցերով զբաղվող Արա Նազարյանը շարունակեց պաշտոնավարել մինչև 2017-ի օգոստոսը, ապա նշանակվեց ԱԻ փոխնախարար։

Փոփոխություններ եղան նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում։ Մայիսին գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը ազատվեց ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվեց զինվորական ծառայությունից: Հունիսին ՀՀ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։ 2017-ի դեկտեմբերին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվեց գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը։

Զինված ուժերում փոփոխություններ եղան նաև աշնանը․


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ


2017-ի հունվարից իր աշխատանքը սկսեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որով հատուցման գումարներ է վճարվում այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

2017 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ հիմնադրամից հատուցում են ստացել 27 զոհված զինծառայողի ընտանիք և 9 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող:


Զորավարժություններ


Այս տարի Ռուսաստանում անցկացվեց «Մարտական ընկերակցություն-2017» զորավարժությունը, որին ներգրավել են ՀՀ ԶՈւ ՀՕՊ զինծառայողներ։ Զորավարժության ընթացքում մարտական կրակ վարվեց Ս-300 համալիրներով:

Հուլիս-օգոստոսին ՀՀ զինված ուժերը դաշտային հոսպիտալի կազմով մասնակցեց ՆԱՏՕ-ի՝ Վրաստանում անցկացվող Noble Partner 2017 միջազգային զորավարժությունը:

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Noble Partner զորավարժության բացման արարողության ժամանակ

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Noble Partner զորավարժության բացման արարողության ժամանակ

Սեպտեմբերին ՀՀ ՊՆ բոլոր հինգ բանակային կորպուսները և Պաշտպանության բանակը ՀՕՊ համատեղ զորավարժություն անցկացրին, որի ընթացքում ստեղծվեց հակաօդային ընդհանուր խմբավորում: Զորավարժության ընթացքում մարտական հրաձգությունը վարվեց դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով, «Ստրելա-10» և «Օսա-ԱԿ» ԶՀՀ-ներով: Համահավաք ստորաբաժանումները նախատեսված 20 թիրախներից ոչնչացրին 20-ը: Իսկ նշանակակետերը հիմնականում խոցեցին մեկ հրթիռով:

Հոկտեմբերին Հայաստանի տարածքում անցկացվեց ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը, որին ներգրավվել էին ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր:  


Զորավարժության սցենարով՝ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի սահմանին կանգնեցվել է անօրինական զինված պայմանական  խմբավորում (1

Նույն ամսում Հայաստանում անցկացվեց նաև ՀԱՊԿ «Որոնում» զորավարժությունը, որի ընթացքում խաղարկվեցին բոլոր տեսակի հետախուզական միջոցներով և ուժերով հետախուզության վարման, հետախուզական տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության գործողություններ:

«Որոնում–2017» զորավարժություն. հոկտեմբեր 2017

«Որոնում–2017» զորավարժություն. հոկտեմբեր 2017

Ղազախստանի տարածքում Հայաստանցի խաղաղապահները մասնակցեցին ՀԱՊԿ անդամ երկրների «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժությունը: Վարժանքներին մշակվեցին ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահական ուժերի ձևավորման և խաղաղության պահպանման համար նրանց գործողության շրջանում տեղակայելու խնդիրներ:

Նոյեմբերին ՀՀ ԶՈւ զինծառայողները ներգրավվեցին Տաջիկստանում անցկացված ՀԱՊԿ միացյալ ուժերի զորավարժության ակտիվ փուլին, որի ընթացքում մշակվեցին Աֆղանստանից ներթափանցած ահաբեկչական խմբին դիմակայելու գործողություններ։

Իսկ տարեվերջին՝ դեկտեմբերի սկզբին, անցկացվեց ՀՀ ԶՈւ և ՊԲ խոշոր զորավարժություն, որն ուղեկցվեց մարտական հրաձգությամբ։ Վարժանքների սցենարով՝ հակառակորդի հարձակումը ճնշելուց հետո հայկական ստորաբաժանումներն անցան հակահարձակման։

Զորախաղերին ներգրավվեցին և՛ ցամաքային, և՛ օդային զորատեսակները, մի քանի հարյուր միավոր զինտեխնիկայով և ավելի քան հազար զինծառայողներով։ Ընթացքին հետևեց նաև ՀՀ նախագահը:


Օրենսդրական դաշտ

Ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: 

Սա բխում է  սա բխում է զինծառայության մասին նոր օրենքից, որը ընդունվեց աշնանը։

Նույն օրենքով շարքային կազմի պարտադիր զինծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության կնշանակվի եղբոր ծառայության զորամասում, եթե եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը: 

Վերացվեց նաև ՀՀ քաղաքացիների համար տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու և հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շաղավիղում ծառայություն անցնելու պահանջները: 

ՀՀ ՊՆ ՌՈւՀ ընդունված զինծառայողների հետ առաջին պայմանագիրը կկնքվի 10 տարով (նախկին 20-ի փոխարեն), որը իր մեջ ներառում է ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառությունը:  Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՀ ԶՈւ սպայական կազմի պայմանագրային զինծառայողները կկարողանան բնակարան/բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից: Թեմայի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրեցին 223 ընտանիքների կամ կարիքավորների 11,2%-ին:

 ՀՀ ԶՈւ ԳՇ պետը կարող է նշանակվել 5 տարի ժամկետով, առավելագույնը 2 անգամ անընդմեջ: Սա էլ բխում է ՊՆ «Պաշտպանության մասին» նոր օրենքից։

Խաղաղ ժամանակ ԶՈւ ԳՇ պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին, իսկ պատերազմական իրադրության ժամանակ՝ ՀՀ վարչապետին:

ՀՀ ՊՆ-ն 2017-ին շրջանառության մեջ դրեց և գործարկեց «Դիտակետ» ծրագիրը, որի շրջանակներում բոլոր զորացրված զինծառայողները սոցհարցման միջոցով կգնահատեն զինվորական համակարգը, ծառայության պայմանները, արդյունավետությունը:

Արդեն շրջանառության մեջ է դրվել նաև այն օրենքի փոփոխությունը, որով բոլոր պաշտոնյաները պետք է հայտարարագրեն, թե իրենք և իրենց ընտանիքի անդամները ծառայել են, թե ոչ։

Իսկ 27 տարին լրացած քաղաքացիները քրեական հետապնդումից ազատվելու համար նախատեսված գումարը կարող են վճարել ոչ ուշ քան 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախարարն առաջարկեց ամեն խուսափած զորակոչի համար գումարը սահմանել 500 հազար դրամ, ԱԺ-ն չհամաձայնեց՝ սահմանելոց այն 1 զորակոչ-200 հազար դրամի չափով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը զորակոչիկներին առաջարկեց ծառայության այլընտրանքային  2 տարբերակ։ Երկուսն էլ 3 տարի ժամկետով։

«Ես եմ» ծրագիրն ընտրող զորակոչիկները կծառային 3 տարի, որից առաջին 5 ամիսը կլինի ուսումնական զորամասում։ Դրանից հետո՝ հաջորդ 2,5 տարվա ընթացքում զինծառայողը հաջորդաբար կանցկացնի մարտական դիրքերում (2 շաբաթ), զորամասում (1 շաբաթ) և արձակման մեջ (1 շաբաթ)։

Ծառայության ավարտին զինծառայողները կստանան 5 մլն դրամ, որոնք կկարողանան օգտագործել նպատակային երեք ուղղղությամբ։ Զինծառայողների ամսական ապահովումը կսկսի 35 հազար դրամից։ Ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: «Ես եմ» ծրագիրը գործում է 2017-ի ձմեռային զորակոչից։

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկում է սպայական ծառայություն՝ 3 տարի ժամկետով, որով զինծառայողը պարտավորվում է

  • ուսումնառության ընթացքում 5 կիսամյակ (2-րդ կուրսի 1-ին կիսամյակից սկսած մինչև 4-րդ կուրսի 1-ին կիսամյակը ներառյալ) յուրաքանչյուր շաբաթ օր (բացառությամբ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածը) մասնակցել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվող ռազմական պատրաստության դասընթացներին,
  • ուսումնառության ավարտից հետո ՀՀ զինված ուժերում անցնել սպայական ծառայություն՝ 3 տարի ժամկետով, որպես դասակի հրամանատար մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում:

Ծրագիրը կսկսի գործել 2018 թվականի ամառային զորակոչից։

Նշենք, որ ՊՆ նախաձեռնությամբ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանը վերածվեց համալիրի և տեղափոխվեց Դիլիջան։ Վարժարանում մեկ տեղի համար եղել է մրցույթ (երեք դիմորդ` մեկ տեղի համար):

Հայկական զինված ուժերի զինծառայողները երկրագնդի թեժ կետերում


Հայաստանում 2017-ի հոկտեմբերի վերջին բացվեց հայկական բանակի խաղաղապահ ստորաբաժանումների մարզումների անցկացման համար նախատեսված «Զառ» ուսումնական կենտրոնը, որը գործում էր նաև մինչ պաշտոնական բացման արարողությունը։

Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն և ԱԳՆ-ն հայտարարեցին, որ Հայաստանը ստեղծում է ազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն` հետագայում այն որպես միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն հավաստագրելու նպատակով, ինչպես նաև պատրաստում է երկու նոր կարողություններ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ընդգրկելու համար:

Ներկայում հայ խաղաղապահները ծառայություն են իրականացնում Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում և Կոսովոյում:

Հայաստանը, ըստ ռուսական կողմի, 2017-ին հաստատեց Սիրիայում ականազերծման աշխատանքներին ներգրավվելու պատրաստակամությունը: Այս մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

«Զառ» ռազմական ուսումնական կենտրոնի վերանորոգված հիմնական մասնաշենքը

«Զառ» ռազմական ուսումնական կենտրոնի վերանորոգված հիմնական մասնաշենքը

2017-ի ամռանն անցկացվեց նաև ՀՀ ԶՈւ սակրավորների և հոսպիտալի անձնակազմի մասնակցությամբ զորավարժություն։ 72-ժամյա վարժանքների բոլոր փուլերը վերահսկեց ՆԱՏՕ-ի գնահատող խումբը։

Տարվա ընթացքում սահմանում գրանցված սրացումներին և հայկական բանակի կորուստներին Ռազմինֆոն կանդրադառնա առանձին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *