Մեկ երկիր «կոնկրետ» հետաքրքրված է Հայաստանում արդիականացվող «Ֆագոտ» համալիրով․ ՊՆ փոխնախարար

Հայաստանցի մասնագետները արդիականացրել են «Ֆագոտ» հակատանկային համալիրը՝ դրան համակցելով գիշերային տեսանելիության սարք։ Այդպիսով մի քանի անգամ մեծացել են թիրախի հայտնաբերման և խոցման հնարավորությունները:Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթին հայտնել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Փախչանյանը։

«Խիստ կարևոր է գիշերային պայմաններում մարտ վարելու հնարավորություններն ընդլայնելը․․․Բայց ավելի ընդգրկուն արդիականացման ծրագիր ունենք»— նշել է Դավիթ Փախչանյանը:

«Ֆագոտ» հակատանկային համալիրը ցուցադրվել է նաև Ռուսաստանում կայացած «Բանակ-2017» ռազմական ցուցահանդեսի ժամանակ։  Համակարգի մասին ՀՀ ՊՆ փոխնախարարը զրուցել է նաև «Այսօր» լրատվակայքի հետ։

Նախարարը նշել է, որ

«մեկ կոնկրետ երկրից շատ կոնկրետ հետաքրքրություն եղավ համակարգի հանդեպ։ Պիտի գնանք իրենց տեղում ցուցադրենք»։

Պահեստազորայինների վարժանքներին կիրառվել է «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգ

Պահեստազորայինների վարժանքներին կիրառվել է «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *