Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է Արտակ Դավթյանը, ով մինչ այս Հայաստանի Ազգային ժողովում ղեկավարում էր ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:
Ապրիլի 12-ին, պաշտոնյայի նշանակման մասին հայտարարել էր ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ նշանակման վերաբերյալ քաղաքական որոշումը կա, բայց հրամանը դեռ չի հրապարակվել:
Կենսագրությունը (ըստ ԱԺ կայքի)
Ծնվել է 1966թ. հոկտեմբերի 30-ին Քաջարանում:
1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1984թ. ընդունվել եւ 1990թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ:
- 1983-1984թթ. աշխատել է Աբովյանի մարզադպրոցում` որպես մարզիչ,
- 1990-1992թթ. եւ 1994-1997թթ.` Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում` տնտեսագետից մինչեւ կառավարիչ:
- 1992-1994թթ. եւ 1997-1998թթ. աշխատել է Մոսկվայում,
- 1998-2003թթ.` «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՊՓԲԸ փոխտնօրեն, տնօրեն, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ,
- 2003-2004թթ.` ՀՀ էներգետիկայի փոխնախարար,
- 2004-2007թթ.` «Էյսի-ֆին Ռոյալ» ՍՊԸ տնօրեն:
- 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: