Հատուկ հետազոտությունները և մշակումները ՀՀ-ում ֆինանսի ծավալի աճի կարիք ունեն․ EV Consulting

«Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում «Ի-վի Քոնսալթինգ» ՓԲԸ տնօրեն Մանուկ Հերգնյանը զեկույց է ներկայացրել, որում նշված էր, որ հատուկ նշանակության հետազոտությունների և մշակումների ֆինանսավորման ծավալը Հայաստանում էական աճի կարիք ունի։

Հայաստանի այս ոլորտում ծախսերի թիվը նշված չէ գաղտնիությունից ելնելով

Հայաստանի այս ոլորտում ծախսերի թիվը նշված չէ գաղտնիությունից ելնելով

ՀՀ ՊՆ տեղակալ, ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը հայտնեց, որ իրենք միասին աշխատել են այս թեմաների լուծումների շուրջ։

Զեկույցում նաև նշված էր, որ հայկական ռազմաարդյունաբերության խնդիրներից է ձեռք բերել որակական գերակայություն մարդկային, տեխնոլոգիական և սպառազինության ոլորտում՝ չեզոքացնելով հակառակորդի քանակական գերակայությունները։

Ըստ ընկերության՝ հայկական ռազմաարդյունաբերական հավակնություններն են․

  • մասնագիտանալ ճշգրիտ սպառազինության արտադրության բնագավառում և գլոբալ շուկայում դառնալ գիտատար սպառազինության ընտրված ոլորտում,
  • ապահովել առաջնային անհրաժեշտության սպառազինության արդյունավետ արտադրությունը․ նորոգումը և սպասարկումը երկրում,
  • դառնալ նորարարությունների և տեխնոլոգիական լուծումների աղբյուր տնտեսության այլ ոլորտների համար:

Այդ հավակնության իրագործելիության պայմաններն են հավակնությունների մակարդակի աճը, ռազմական հետազոտությունների և մշակումների կշռի շեշտակի աճ, տեղականից համաշխարհայինի մասշտաբայնացում, բարձրակարգ մարդկային կապիտալի կենտրոն։

Իսկ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ում ավելի քան 6 հազար մարդ է աշխատում գիտության ոլորտում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *