ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորավարժությանը բոլոր 20 թիրախները ոչնչացվել են մեկ հրթիռով

ՀՀ ՊՆ բոլոր հինգ բանակային կորպուսները և Պաշտպանության բանակը ՀՕՊ համատեղ զորավարժություն են անցկացրել, որի ընթացքում ստեղծել են հակաօդային ընդհանուր խմբավորում: Զորավարժությունը ուղեկցվել է մարտական հրաձգությամբ:

Մարտական հրաձգությունը վարվել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով, Ստրելա-10 և Օսա-ԱԿ ԶՀՀ-ներով: Համահավաք ստորաբաժանումները հակառակորդի դեմ վարել են հակաօդային մարտ՝ նախատեսված 20 թիրախներից ոչնչացնելով 20-ը:

Նշանակետերը հիմնականում խոցվել են մեկ հրթիռով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի լրագրող Շուշան Ստեփանյանը:

Օսա-ԱԿ ԶՀՀ-ով կրակը ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորավարժության ժամանակ

Օսա-ԱԿ ԶՀՀ-ով կրակը ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորավարժության ժամանակ. Լուսանկարը՝ Արծրուն Հովհաննիսյանի FB էջից

Զորավարժությունից լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *