Մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

(Աջից)Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը և Վրաստանում Հայաստանի ռազմական կցորդ Սամվել Ռամազյանը. (արխիվ)
Գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովի կենսագրությունը՝ ըստ ՀՀ ՊՆ կայքի տրամադրած տվյալների.
Ծնվել է 1954թ. մարտի 14-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում: 1971-1975թթ. – Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարան
2000թ. – ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները.
Ծառայություն
- 1971-1992 թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում,
- 1992թ.–ից ՀՀ զինված ուժերում զբաղեցրել է գնդի, ուղղության, բանակային կորպուսի հրամանատարի պաշտոններ,
- 1997թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում,
- 2007թ. – ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում
Աշխատանքային գործունեություն
2000թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ապա` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: