Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) աճյունը՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն՝ նշելով, որ տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։