Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել

Նոյեմբերի 22-ին` ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կրակից Գեղարքունիքի մարզում զոհվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *