Սեպտեմբերի 13-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան մարտական հենակետերից մեկում, հրազենային վնասվածքից մահացել է պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը։
Ըստ պաշտպանության նախարարության` նախնական տվյալներով` նա մահացել է մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով։
Նշվում է, որ կատարվում է քննություն: