Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել

Դեկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմը հարձակվել է ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ)։ Մարտերի ընթացքում զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։ Եվս ութ զինծառայող վիրավոր է։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը՝ համապատասխանաբար միջին և թեթև:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանը հարձակվել է դեկտեմբերի 10-ին՝ 12։00-ի սահմաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *