Տաջիկստանում ՀԱՊԿ զորավարժությանը մշակվել են հակաահաբեկչական գործողություններ

Տաջիկստանում անցկացվել է ՀԱՊԿ միացյալ ուժերի զորավարժության ակտիվ փուլը։ «Լյաուր» զորավարժարանում մշակվել են  Աֆղանստանից ներթափանցած ահաբեկչական խմբին դիմակայելու գործողություններ։ Զորավարժությանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների՝ այդ թվում Հայաստանի ԶՈւ զինծառայողներ։ Այս մասին նոյեմբերի 16-ին տեղեկացնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Գործնական վարժանքներին ներգրավվել են հրետանի, ավիացիա։

ՀԱՊԿ զորավարաժություն Տաջիկստանի «Լյաուր» զորավարժարանում

ՀԱՊԿ զորավարաժություն Տաջիկստանի «Լյաուր» զորավարժարանում

«Այս զորավարժարանում այսօր մասնակցել են ՌԴ ԶՈւ գումարտակային մարտավարական խումբը՝ 550 հոգի, և Տաջիկստանի ԶՈւ վաշտային մարտավարական խումբը՝ 100 հոգի։ Ներգրավվել են 70 միավոր զինտեխնիկա, 10 միավոր թռչող սարք», – հայտարարել է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատար Վլադիմիր Զարուդնիցկիյը։

ՀԱՊԿ միացյալ ուժերի զորավարժության հայտարարվող նպատակներից է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի կառավարման համակարգի կատարելագործումը, շտաբերի միջև համագործակցության բարելավումը և հրամանատարական օղակի փորձի ավելացումը:

Վարժանքներին ներգրավված են ավելի քան 5 հազար զինծառայող, 60-ից ավելի ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև ԱԹՍ-ներ, 1,5 հազարից ավել զինտեխնիկա, այդ թվում՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ: Նշենք, որ հատուկ այս զորավարժության համար Տաջիկստան էին տեղափոխվել ՌԴ ԶՈւ շուրջ 40 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *