Թուրքիայի Թունջելի նահանգում երկարացվել է «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը

Նոյեմբերի 17-ից սկսած Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգում գործող «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 1-ը: Թունջելիի նահանգապետարանը այդ որոշումը բացատրում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի Թունջելի նահանգում երկարացվել է «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը. նոյեմբեր 2017 թ.

Թուրքիայի Թունջելի նահանգում երկարացվել է «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը. նոյեմբեր 2017 թ.

Այդ ռեժիմը մասնավորապես տարածվելու է նահանգի վարչական կենտրոն Թունջելի քաղաքի, Օվաջըք, Փյուլյումյուր, Հոզաթ և Նազըմիյե նահանգների շուրջ 30 շրջաններում:

Նշենք, որ նահանգը «անվտանգության հատուկ գոտի է» հայտարարվել դեռևս նոյեմբերի 2-ին:

Նոյեմբերի 16-ին թուրքական աղբյուրները նաև հայտնել են, որ նահանգի Օվաջըք գավառում ուժայինները «վնասազերծել են» 4 քուրդ զինյալի և հայտնաբերել են զինյալների պատկանող զենք ու զինամթերք:

Թուրքիայի որևէ մի նահանգում կամ գավառում «անվտանգության հատուկ գոտի» հայտարվելու դեպքում առանց թույլտվության արգելվում է ելքերն ու մուտքերը տվյալ նահանգ, գավառ: Որոշմանը չենթարկվելու դեպքում նախատեսվում է տուգանքի վճարում: Այդ որոշման անհրաժեշտությունը հայտնում է կամ ներքին գործերի նախարարությունը, կամ ԶՈւ գլխավոր շտաբը, սակայն վերջնական որոշումը ընդունում է կամ նախարարների խորհուրդը, կամ շտապ լինելու դեպքում տվյալ նահանգի նահանգապետարանը:

Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը: Բախումները առավել ակտիվ են քրդերով բնակեցված արևելյան և հարարևելյան նահանգներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *