Նոյեմբերի 2-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնելու նպատակով Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգում «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Այդ ռեժիմը մասնավորապես տարածվելու է նահանգի վարչական կենտրոն Թունջելի քաղաքի, Օվաջըք, Փյուլյումյուր, Հոզաթ և Նազըմիյե նահանգների շուրջ 30 շրջաններում: «Անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը գործելու է մինչև նոյեմբերի 16-ը:
Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը:
Բախումները առավել ակտիվ են քրդերով բնակեցված արևելյան և հարարևելյան նահանգներում: Բախումների հետևանքով այդ նահանգների մի շարք բնակավայրեր հսկայական նյութական վնասներ են կրել: