Author Archives: Ժաննա Վարդանյան

Իրանում բանակի հրամանատարի խորհրդական է նշանակվել

Իրանի բանակի հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլին Հունիս 5, 2018 10:49 | RAZM.INFO - Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավիի առաջարկով և Իրանի հոգևոր առաջնորդի հաստատումով բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլին նշանակվել է բանակի հրամանատարի խորհրդական։ Continue reading

Հունիսի 2-ին Իրանում ուսումնական կործանիչ է վթարվել

Իրանում FT-7 ուսումնական կործանիչ է վթարվել Հունիս 4, 2018 16:33 | RAZM.INFO - Հունիսի 2-ին Իրանի կենտրոնական Սպահան նահանգում այդ երկրի բանակի ռազմաօդային ուժերի FT-7 ուսումնական կործանիչ է վթարվել։ Երկու օդաչուները հասցրել են կատապուլտով դուրս նետվել և փրկվել։ Continue reading

Հնարավոր է մինչև տարեվերջ Airbus-ը Իրանին մատակարարի պատվիրված 100 ինքնաթիռներից ևս 3-ը

Ֆրանսիական A-320 քաղաքացիական ինքնաթիռ Հունիս 1, 2018 15:25 | RAZM.INFO - Ֆրանսիական Airbus ավիաընկերությունը ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ Իրանին կմատակարարի ևս 3 միավոր քաղաքացիական ինքնաթիռ։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի քաղաքացիական հանձնաժողովի խոսնակ Սոդեիֆ Բադրին։ Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Continue reading

Իրանի ՌՕՈւ Համադանի ավիաբազան նոր հրամանատար ունի

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում Հունիս 1, 2018 13:24 | RAZM.INFO - Մայիսի 31-ին Իրանի բանակի ռազմաօդային ուժերի Համադանի ավիաբազայի նոր հրամանատար է նշանակվել երկրորդ կարգի բրիգադային գեներալ Մոհամմադ Զալ Բեյգին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատավական գործակալությունը։ Continue reading

Իրանը զորքեր չունի Սիրիայում. Բաշար Ասադ

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Մայիս 31, 2018 17:43 | RAZM.INFO - Իրանական զորքեր Սիրիայում չկան և չեն եղել։ Այս մասին ռուսաստանյան RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Ըստ Ասադի՝ Սիրիայում միայն իրանցի խորհրդականներ են, որոնք աջակցում են այդ երկրի բանակին։ Continue reading

Իրանում ՀՕՊ ուժերի նոր հրամանատար է նշանակվել

Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ ուժերի հրամանատար Ալիռեզա Սաբահիֆարդը Մայիս 31, 2018 10:51 | RAZM.INFO - Մայիսի 29-ին Իրանի հոգևոր առաջնորդի հրամանով բանակի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար է նշանակվել բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը, ով այս պաշտոնում փոխարինել է բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլիին։ Continue reading

Իրանի ուժայինները 2 ահաբեկչական խմբի անդամների են ձերբակալել

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Մայիս 29, 2018 16:14 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները երկրի տարածքում 2 ահաբեկչական խմբի անդամների են ձերբակալել։ Ահաբեկիչները նպատակադրվել էին գործողություններ իրականացնել Իմամ Խոմեյնիի մահվան 29-րդ տարելիցին (հունիսի 3) նվիրված արարողությունների ժամանակ։ Continue reading

Մայիսի 26-ին մահացել է ՀՀ ՊՆ զինծառայող

Մայիս 27, 2018 10:43 | RAZM.INFO - Մայիսի 26-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային վնասվածքով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանի դին: Հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն: Continue reading

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ՀՕՊ ուժերը ոչնչացրել են պայմանական անօդաչու թռչող սարքեր

«Պալմա» զենիթահրետանային կայան Մայիս 25, 2018 15:54 | RAZM.INFO - Մայիսի 24-ին Ռուսաստանի զինված ուժերի Կասպյան նավատորմիղում պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու և ոչնչացնելու թեմայով վարժանքներ են անցկացվել Դաղստանում։ Վարժանքներին ներգրավվել են «Թաթարստան», «Դաղստան» հրթիռային և «Վելիկիյ Ուստյուգ» փոքր հրթիռային նավերը։ Continue reading

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական և թուրքական ավիաընկերությունների նկատմամբ

Իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռ Մայիս 25, 2018 14:31 | RAZM.INFO - Մայիսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական 2 և թուրքական 4 ավիաընկերությունների նկատմամբ։ Ավիաընկերությունները մեղադրվում են իրանական Meraj Air և  Mahan Air ավիաընկերություններին նյութատեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ։   Continue reading