Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավիի առաջարկով և Իրանի հոգևոր առաջնորդի հաստատումով բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլին նշանակվել է բանակի հրամանատարի խորհրդական։Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Ֆարզադ Էսմայիլին 2010 թվականից զբաղեցնում էր Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ ուժերի հրամանատարի պաշտոնը։ Օրերս այդ պաշտոնում նրան փոխարինեց բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը։
Հիշեցնենք, որ Աբդոլռահիմ Մուսավին Իրանի բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում է 2017թ. օգոստոսից։ Մինչ այդ նա Իրանի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն էր։