Մայիսի 29-ին Իրանի հոգևոր առաջնորդի հրամանով բանակի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար է նշանակվել բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը, ով այս պաշտոնում փոխարինել է բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլիին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Սաբահիֆարդը 2010 թվականից «Խաթամ ալ-Անբիայի» փոխհրամանատարն էր, այդ նույն ժամանակվանից կառույցը ղեկավարում էր Ֆարզադ Էսմայիլին։
Մինչ ՀՕՊ ուժերի փոխհրամանատարի պաշտոնը զբաղեցնելը Սաբահիֆարդը եղել է Իրանի ՀՕՊ հյուսիսային շրջանի հրամանատարը։