Այսօր՝ մայիսի 31-ին, Ղազախստանի խորհրդարանի սենատը ընդունել է «Ղազախստանի անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը, որով երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իրավունք է ստանում ցմահ գլխավորել անվտանգության խորհուրդը: Այս մասին հայտնում է Kazakhstan Today լրատվական գործակալությունը:
Օրինագիծը նաև կարգավորում է արդեն սահմանադրական կարգավիճակ ստացած անվտանգության խորհրդի և խորհրդի նախագահի լիազորությունները: Այսուհետ Ղազախստանի ԱԽ ղեկավար կազմի լիազորությունների թվում են.
- Անվտանգության խորհրդի գործունեության ղեկավարում;
- Նիստերի և օպերատիվ խորհրդակցությունների հրավիրում;
- Անվտանգության խորհրդի մասին կարգավիճակի սահմանում:
Անվտանգության խորհուրդը լայն լիազորություններ է ստանում Ղազախստանի պետական ներքին և արտաքին քաղաքականության մշակման, սահմանման ոլորտներում: