ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ՀՕՊ ուժերը ոչնչացրել են պայմանական անօդաչու թռչող սարքեր

Մայիսի 24-ին Ռուսաստանի զինված ուժերի Կասպյան նավատորմիղում պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու և ոչնչացնելու թեմայով վարժանքներ են անցկացվել Դաղստանում։ Վարժանքներին ներգրավվել են «Թաթարստան», «Դաղստան» հրթիռային և «Վելիկիյ Ուստյուգ» փոքր հրթիռային նավերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների սցենարի համաձայն՝ նավատորմիղի հակաօդային պաշտպանության հաշվարկները նավերի տեղակայման վայրին մոտեցող 2 ԱԹՍ են նկատել։ Անօդաչուներից մեկը մոտեցել է ծովի կողմից, մյուսը՝ ցամաքի։

Նավերը բերվել են մարտական պատրաստության։Այնուհետև «Պալաշ» , «Պալմա» զենիթահրետանային կայաններով, ԱԿ-630 հրետանային կայաններով ոչնչացվել են պայմանական հակառակորդի անօդաչու սարքերը։

«Պալմա» զենիթահրետանային կայան

«Պալմա» զենիթահրետանային կայան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *