Իրանի ուժայինները 2 ահաբեկչական խմբի անդամների են ձերբակալել

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները երկրի տարածքում 2 ահաբեկչական խմբի անդամների են ձերբակալել։ Ահաբեկիչները նպատակադրվել էին գործողություններ իրականացնել Իմամ Խոմեյնիի մահվան 29-րդ տարելիցին (հունիսի 3) նվիրված արարողությունների ժամանակ։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարներից Մոհամմադ Ռեզա Յազդին։ Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Յազդին ահաբեկչական խմբերի ձերբակալման մասին այլ մանրամասներ չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ 2017թ. հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա։ Հարձակումների հետևանքով սպանվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ահաբեկիչներին աջակցելու և նրանց ուղղորդելու համար  Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։

Սա «Իսլամական պետության» կողմից Իրանում իրականացված առաջին ահաբեկչությունն էր։ Մինչ այդ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները հիմնականում կազմակերպել են երկրում գործող ահաբեկչական, անջատողական խմբավորումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *