Իրանի ՌՕՈւ Համադանի ավիաբազան նոր հրամանատար ունի

Մայիսի 31-ին Իրանի բանակի ռազմաօդային ուժերի Համադանի ավիաբազայի նոր հրամանատար է նշանակվել երկրորդ կարգի բրիգադային գեներալ Մոհամմադ Զալ Բեյգին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատավական գործակալությունը։

Բեյգին այս պաշտոնում փոխարինել է Ռահման Աֆսարիին, ով ավիաբազայի հրամանատարն էր 2014թ. նոյեմբերից։

Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսին Սիրիայում հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում Ռուսաստանը իր ռազմաօդային ուժերի Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչներով մի քանի անգամ թռիչքներ կատարեց Համադան ավիաբազայից և հարվածներ հասցրեց Սիրիայում ԻՊ դիրքերին:

Ավիաբազայի օգտագործման մասին առաջինը հայտարարեց ռուսաստանյան կողմը՝ ներկայացնելով, թե Ռուսաստանն ինքնաթիռներ է տեղակայել Իրանում։ Սա հարուցեց իրանական կողմի զայրույթը, Թեհրանը հայտարարեց, որ Ռուսաստանը խախտել է պայմանավորվածությունը՝ հրապարակելով Համադանի ավիաբազայից ՌԴ ԶՈւ ինքնաթիռների թռիչքների մասին տեղեկությունները։ Իրանական կողմը հայտարարեց, որ Ռուսաստանը ոչ թե ինքնաթիռներ է տեղակայել Իրանի ավիաբազայում, այլ ուղղակի թռիչքներ է կատարել այնտեղից։

Արդյունքում իրանական ավիաբազայից Ռուսաստանի օդուժի թռիչքները դադարեցվեցին։

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *