Իրանում տեղակայված ՌԴ ռմբակոծիչները առաջին ավիահարվածն են հասցրել Սիրիայի ահաբեկիչներին

Օգոստոսի 16-ին ՌԴ ռազմաօդային ուժերի հեռահար Տու-22Մ3 և ճակատային ՍՈւ-34 ռմբակոծիչները, դուրս գալով Իրանի Համադան ավիաբազայից, խմբային ավիահարված են հասցրել Սիրայի Դեր Զոր, Հալեպ և Իդլիբ քաղաքներում «Իսլամական պետության» և «ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Հարվածի արդյունքում ոչնչացվել են զինյալների՝ ռազմամթերքով, վառելիքով և քսանյութերով լցված 5 խոշոր պահեստ, Սերակաբ, Էլ-Բաբ, Հալեպ և Դեր Զոր բնակավայրերում գտնվող զինյալների պատրաստության ճանբարներ, Ջաֆրա և Դեր Զոր քաղաքներում տեղակայված  3 հրամանատարական կայան, ինչպես նաև մեծաքանակ կենդանի ուժ:

Ռմբակոծիչների կործանիչ-ավիացիոն պաշտպանությունը  իրականացրել են Սիրիայի «Հմեյմիմ» բազայում տեղակայված Սու-30ՍՄ և Սու-35Ս կործանիչները: Առաջադրանքի կատարումից հետո ռմբակոծիչները վերադարձել են տեղակայման նոր ավիաբազա՝ Իրան:

Հիշեցնենք՝ այսօր, ավելի վաղ,  հայտնի է դարձել, որ ՌԴ ռազմաօդային ուժերի Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները տեղակայվել են Իրանի արևմտյան հատվածում գտնվող Համադան ավիաբազայում՝ այնտեղից Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար։

Իրանում ռմբակոծիչները տեղակայումը Ռուսաստանյան զինուժին թույլ կտա զգալիորեն կրճատել Սիրիայում ավիահարվածների ծախսերը, ինչպես նաև դրանց համար ծախսվող ժամանակը, քանի որ մինչ այս ռմբակոծիչները Սիրիա էին հասնում ՌԴ Հս․ Օսեթիայում տեղակայված ավիաբազայից։

Հարվածները կրում են պարբերական բնույթ, ավելի վաղ՝ օգոստոսի 14-ին Ռուսաստանի ԶՈւ 6 միավոր հեռահար Տու-22Մ3 ռմբակոծիչներ հարվածել էին Սիրիայի Դեր Զոր քաղաքի, իսկ օգոստոսի 8-ին՝ Պալմիրա քաղաքի  ԻՊ օբյեկտներին: Իսկ 2016-ի հուլիսին ռմբակոծիչները գործ էին դրվել 3 անգամ . hուլիսի 12-ին, 14-ին և 21ին:

3 responses to “Իրանում տեղակայված ՌԴ ռմբակոծիչները առաջին ավիահարվածն են հասցրել Սիրիայի ահաբեկիչներին

  1. Pingback: Իրանից բարձրացած ՌԴ ռմբակոծիչները հարվածել են Դեր Զորում ԻՊ դիրքերին | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ ԶՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները կհամալրվեն X-32 թևավոր հրթիռներով | Ռազմ.info

  3. Pingback: Իրանի լիազորությամբ Ռուսաստանի օդուժը կարող է թռիչքներ իրականացնել Իրանի օդային տարածքով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *