Տոնոյան. Այս պահին միջամտության կարիք չկա, դիրքային տեղաշարժերն Ադրբեջանն անում է իր տարածքում

Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ ամբողջովին վերահսկելի է և Հայաստանը արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում է ցանկացած տեղափոխություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Նախիջևանի տարածքում Ադրբեջանի դիրքային տեղաշարժերին։

«Պետք է բոլորը գիտակցեն, որ Ադրբեջանը իրականացնում է իրենց տարածքում որոշակի տեղափոխումներ, դա Ադրբեջանի, Նախիջևանի հանրապետության տարածքն է։ Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա։ Ես կարծում եմ, որ մենք իրականում իրավիճակը պետք է սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահով պաշտպանության նախարարությունը չի տեսնում։

Ինչ վերաբերում է իմ այցին Նախիջևան, դա պայմանավորված է եղել նրանով, որ ԱԳ նախարարը անձամբ ուզում էր ծանոթանալ իրավիճակին Նախիջևանի սահմանին։․․․

ՀԱՊԿ-ի ներգրավվման խնդիր ընդհանրապես չկա»,–նշել է նախարարը։

Աղբուրը՝ «Այսօր» լրատվակայք․

Նշենք, որ երեկ՝ մայիսի 31-ին, Razm.info-ն արբանյակային լուսանկարներով ցուցադրել էր մայիս ամսվա ընթացքում Նախիջևանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական դիրքերի տեղաշարժերը: 

Նշված հոդվածում զննել էինք մայիսի 2–27”ի ընթացքում արված արբանյակային լուսանկարներում երևացող փոփոխությունները, մասնավորապես՝ ադրբեջանական կողմից դեպի նոր դիրքեր տանող ճանապարհների հայտնվելը, ինչը խոսում է սեղմ ժամկետներում իրագործած ինժեներական աշխատանքների մասին:

Ըստ ուսումնասիրության՝ Ադրբեջանի ԶՈւ-ն հիմնականում առաջացել է Արենի գյուղի այգիների և լքված Հունուտ (ադրբ. Ջունութ) գյուղի ուղղություններով: Առաջխաղացման նշաններ նկատվում են մայիսի 2-ից սկսած, սակայն հիմնական աշխատանքները կատարվել են մայիսի 17–27 հատվածում: Մանրամասն՝ այստեղ։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ԱԳՆ և ՊՆ ղեկավարները այցելել էին Նախիջևանի ուղղությամբ սահմանագիծ և տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել էր լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում։

ԱԳՆ և ՊՆ ղեկավարների այցը Նախիջևանի սահմանագիծ

ԱԳՆ և ՊՆ ղեկավարների այցը Նախիջևանի սահմանագիծ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *