Tag Archives: Նախիջևան

Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA

Զենքի փոխադրումներին ներգրավված Ադրբեջանի ԶՈւ Իլ-76 Հոկտեմբեր 5, 2021 16:35 | RAZM.INFO -

Ադրբեջանական իշխանամետ APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։ Ադրբեջանը Նախիջևանի առանձին համազորային բանակին մատակարարումներ իրականացնում է հիմնականում Իրանի օդային տարածքով։

Continue reading

Օգոստոսի 16-ին թշնամու կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Օգոստոս 16, 2021 12:24 | RAZM.INFO -

Օգոստոսի 16-ի առավոտյան 09:50-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից Նախիջևանի ուղղությամբ` Երասխի հատվածում, զոհվել է հայկական զինված ուժերի զինծառայող, 1975թ. ծնված ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Continue reading

Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում

Հունիս 23, 2021 13:16 | RAZM.INFO -

Այսօր՝ հունիսի 23-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի Զինված ուժերի միջև հունիսի 21-23-ն անցկացվող մարտավարական վարժանքներից։ Կադրերում երևում է, որ Ադրբեջանը Bayraktar TB2 տեսակի անօդաչուներ է տեղակայել Նախիջևանի՝ վերջերս պաշտոնապես բացված աերոդրոմում։

Continue reading

Իլհամ Ալիևը Նախիջևանում մասնակցել է ռազմական աերոդրոմի «բացմանը»

Մայիս 10, 2021 18:13 | RAZM.INFO -

Մայիսի 10-ին Նախիջևան կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Նախիջևանի առանձին համազորային բանակի ՌՕՈւ աերոդրոմի բացման արարողությանը, որը, ըստ «Ռազմինֆոյի» գնահատականի, արդեն իսկ շահագործվում էր ու ավարտուն վիճակում էր նախքան 2020թ․ պատերազմը։

Continue reading

Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքը հսկելու են ՌԴ սահմանապահները

Փետրվար 22, 2021 14:07 | RAZM.INFO -

Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ապահովելու վերաբերյալ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ճանապարհային, երկաթուղային և հաղորդակցության այլ ուղիների անվտանգությունը հսկելու են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։

Continue reading

Նախիջևան է այցելել Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի հրամանատարը

Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայը Նախիջևանում Սեպտեմբեր 5, 2020 14:52 | RAZM.INFO -

Թուրքական բանակի խոշորագույն զորամիավորումներից մեկի՝ Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի հարամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայը Նախիջևանում հանդիպել է Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովին և Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևին:

Continue reading

Նախիջևանում ընթանում են թուրք-ադրբեջանական շտաբային մարզումներ

Թուրք-ադրբեջանական համատեղ շտաբային մարզումներ Նախիջևանում Օգոստոս 27, 2020 14:12 | RAZM.INFO -

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություննների շրջանակներում Նախիջևանի առանձին համազորային բանակի ուսումնական կենտրոնում անցկացվում են երկու երկրների ԶՈւ ցածր օղակի ստորաբաժանումների հրամանատարների համատեղ շտաբային մարզումներ:

Continue reading

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի ԶՈւ-ում

Պայմանագրային զինծառայող Միրշահին Սեյիդով (Mirşahin Seyidov) Օգոստոս 10, 2020 21:23 | RAZM.INFO -

Օգոստոսի 7-ին Նախիջևանում մեքենայի կողաշրջման հետևանքով վիրավորվել է 2 զինծառայող, իսկ պայմանագրային Միրշահին Սեյիդովը (Mirşahin Seyidov)՝ մահացել։

Continue reading

ՄԻԵԴ-ը բավարարել է Նախիջևանում հայտնված ՀՀ քաղաքացու գործով հրատապ միջոց կիրառելու դիմումը

Հուլիս 23, 2020 19:18 | RAZM.INFO -

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 22-ին բավարարել է Ադրբեջանի Հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։

Continue reading

Հակառակորդը 120 անգամ խախտել է հրադադարը․ տեղեկատվական հարթակի ճեպազրույցը՝ ամփոփ

ՊՆ շենք Հուլիս 17, 2020 12:57 | RAZM.INFO -

Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդը ՀՀ սահմանի ողջ երկայնքով՝ Տավուշ, Նոյեմբերյան, Գեղարքունիք, Նախիջևան հատվածներում՝ 2,3,4 և 5-րդ բանակային կորպուսների տարածքում, շուրջ 120 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։ Հիմնականում կիրառվել է հրազենային զենք։ ԱԹՍ-ների ակիտվություն չի գրանցվել։

Continue reading