Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդը ՀՀ սահմանի ողջ երկայնքով՝ Տավուշ, Նոյեմբերյան, Գեղարքունիք, Նախիջևան հատվածներում՝ 2,3,4 և 5-րդ բանակային կորպուսների տարածքում, շուրջ 120 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։ Հիմնականում կիրառվել է հրազենային զենք։ ԱԹՍ-ների ակիտվություն չի գրանցվել։
Այս մասին հայտնել է տեղեկատվական հարթակի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը, նշելով, որ տվյալ տարածքներում եղել են միայն կրակոցներ, առանձին գործողություններ չկան։
ՀՀ ԶՈւ-ի՝ մինչ այս ունեցած վիրավորների թիվը չի փոխվել, ծայրահեղ ծանր վիրավորի մոտ կայունություն կա։ Բջջային օպերատորները բաժանորդներին ուղարկում են գիշերը հեռախոսային հաղորդագրությունների տեսքով Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը հերքող հաղորդագրություններ։
Հովհաննիսյանը մանրամասնեց, որ քննչական կոմիտեի ներկայացրած տվյալները 36 վիրավորի մասին չի հակասում ՊՆ-ի հաղորդած 20 վիրավորի տվյալին, քանի որ 16 զինծառայող բուժօգնության կարիք չեն ունեցել, իսկ այդ դեպքերը նույնպես ՔԿ-ն վարույթի մեջ ներառում է։
Արցախում նույնպես հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ ու այլ հրազենային զենքեր։
Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե խոցել են ՀՀ ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ, չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է։