Նախիջևան է այցելել Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի հրամանատարը

Թուրքական բանակի խոշորագույն զորամիավորումներից մեկի՝ Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի հարամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայը Նախիջևանում հանդիպել է Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովին և Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևին:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայը Նախիջևանում
Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայը Նախիջևանում

Նշվում է, որ թուրք զինվորականը Նախիջևան է այցելել համատեղ զորավարժությունների շրջանակներում: Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակը պատասխանատու է Թուրքիայի տարածքի արևելյան ուղղության համար, և հենց այս բանակի ստորաբաժանումներն են ներգրավվում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին:

Նշենք նաև, որ Նախիջևան այցից առաջ Շարաֆ Օնգայը օգոստոսի 31-ին այցելել էր Նախիջևանին սահմանակից Թուրքիայի Իգդիր նահանգ, եղել այնտեղ տեղակայված զորամասերում՝ 3-րդ բանակի 1-ին մեխանիզացված բրիգադում: Հենց այս բրիգադն է մասնակցում Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *