ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների հանդիսավոր փակման արարողությանը:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 4-ին, ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը մասնակցել էր մերձմոսկովյան «Պատրիոտ» պարկում կայացած «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» (ՀԱՊԿ), «Անկախ պետությունների համագործակցության» (ԱՊՀ) և «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին։ Իր ելույթում Դավիթ Տոնոյանն անդրադարձել էր միջազգային և տարածաշրջանային անվտանգության, պատերազմների ու զինված ընդհարումների հրահրման սպառնալիքի կանխարգելման, ինչպես նաև արդի պայմաններում ռազմական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի վերաբերյալ հարցերի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *