Դավիթ Տոնոյանը մասնակցել է ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների նիստին

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մերձմոսկովյան «Պատրիոտ» պարկում կայացել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» (ՀԱՊԿ), «Անկախ պետությունների համագործակցության» (ԱՊՀ) և «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջից։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ նման ձևաչափով հանդիպում կազմակերպվում է առաջին անգամ։

ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները

Նիստի ընթացքում ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը հանդես է եկել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, պատերազմների ու զինված ընդհարումների հրահրման սպառնալիքի կանխարգելման, ինչպես նաև արդի պայմաններում ռազմական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի վերաբերյալ համառոտ ելույթով:

Հանդիպման ավարտին ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *