ԱԳՆ և ՊՆ ղեկավարները այցելել են Նախիջևանի ուղղությամբ առաջնագիծ

ՀՀ պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանը և Զոհրապ Մնացականյանը այցելել են ՀՀ հարավ-արևմտյան առաջնագիծ՝ Նախիջևանի ուղղությամբ։ Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջերում հայտնում են ՀՀ ՊՆ և ԱԳՆ մամուլի խոսնակներ Արծրուն Հովհաննիսյանը և Տիգրան Բալայանը։

«Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին երկու նախարարները զորամիավորման հրամանատարաության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկություններին։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարեց լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում»,– գրում է Արծրուն Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *