Tag Archives: ՀԱՊԿ

Ստանիսլավ Զասը արդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաասը․ նկարը՝ tut.by Հունվար 9, 2020 16:12 | RAZM.INFO -

Այսօր՝ հունվարի 9–ին, մեկնարկել են ՀԱՊԿ–ի աշխատանքները և Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը արդեն պաշտոնապես ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները:

Continue reading

Ստանիսլավ Զասը հունվարի 1–ից կգլխավորի ՀԱՊԿ–ը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաասը․ նկարը՝ tut.by Նոյեմբեր 28, 2019 16:22 | RAZM.INFO -

Այսօր՝ նոյեմբերի 28–ին, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նիստի ժամանակ հաստատվել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թիկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Զասը կսկսի պաշտոնավարել 2020-ի հունվարի 1–ից։

Continue reading

Ռուսաստանը 2019–ին 2-րդ անգամ Տաջիկստանին զինտեխնիկա է նվիրում

ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լապինը (ձախից) և Տաջիկստանի ԶՈւ ԳՇ պետ գեներալ–լեյտենանտ Էմոմալի Սոբիրզոդան․ նկարը՝ «ՏԱՍՍ» գործակալություն Հոկտեմբեր 30, 2019 15:03 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 29–ին Ռուսաստանը Տաջիկստանին նվիրել է մոտ 320 միլիոն ռուբլի (հոկտեմբերի 29–ի փոխարժեքով՝ մոտ 5 միլիոն դոլար) արժողությամբ զինտեխնիկա։ Ռուսաստանի ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար գեներալ-գնդապետ Լապինի խոսքերով՝ անհատույց փոխանցվել են ԲՐԴՄ–2Մ զրահապատ մեքենաներ և ռադիոլոկացիոն կայաններ։

Continue reading

Հայաստանը օգոստոսին կմասնակցի ՀԱՊԿ զորավարժությանը

ՀԱՊԿ հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2018» զորավարժությունը Ղազախստանում Հուլիս 4, 2019 17:26 | RAZM.INFO -

2019 թվականին նախատեսված է ՀԱՊԿ անդամ երկրների կազմով 6 զորավարժություն։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցելու է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ղրղզստանի և Ուզբեկստանի զինված ուժերի 12000 զինծառայողն։

Continue reading

Արտակ Դավթյանը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանը Հունիս 21, 2019 18:43 | RAZM.INFO -

Հունիսի 21-ին Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Continue reading

Արտակ Դավթյանը կմեկնի Մոսկվա

Արտակ Դավթյանը ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել Հունիս 19, 2019 15:20 | RAZM.INFO -

Հունիսի 21-ին ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են 2019–ի ընթացքում համատեղ անցկացվելիք միջոցառումների մանրամասները։

Continue reading

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրվել է Բելառուսի ներկայացուցիչը

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստ Մայիս 22, 2019 18:26 | RAZM.INFO -

Այսօր՝ մայիսի 22–ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ։ Նիստի ընթացքում խորհուրդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը։

Continue reading

2019-ի աշնանը ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը կանցկացվի Երևանում

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին Մայիս 21, 2019 18:23 | RAZM.INFO -

Մայիսի 20-ին Բիշքեկում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին: Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Continue reading

Դավիթ Տոնոյանը Բիշքեկում է

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան Ապրիլ 30, 2019 13:47 | RAZM.INFO -

ՀՀ Պն պատվիրակություն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցելու է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Continue reading

Ռուսաստանը Ղրղզստանին զինտեխնիկա է նվիրել

Ղրղզստանին նվիրված Մի–8ՄՏ ուղղաթիռը Ապրիլ 29, 2019 18:21 | RAZM.INFO -

Ապրիլի 29–ին Ղրղզստանում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղի զինված ուժերին է փոխանցել 2 միավոր Մի–8ՄՏ ուղղաթիռներ և 9 միավոր ԲՐԴՄ–2Մ զրահամեքենաներ։ Զինտեխնիկան Ռուսաստանը փոխանցել է անվարձահատույց։

Continue reading