Հայաստանում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններին

Ամերիկայի Միացյալ Նահանգներն անընդհատ գնահատում է, թե ինչպիսի հնարավորություններ կան Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու համար, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, և ԱՄՆ-ն փորձելու է խթանել այդ հնարավորություններն ու օգտվել դրանցից։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Դեսպանի խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին («Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն») շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական վաճառքի և օգնության վրա, որը Միացյալ Նահանգները կարող է տրամադրել, քանի որ ԱՄՆ-ն այդ կառույցի անդամ չէ: Սակայն շատ կարևոր են Հայաստանի հետ ռազմական և անվտանգության ոլորտում համատեղ գործողություններն, ինչպիսիք են՝ խաղաղապահ առաքելությունները Աֆղանստանում, Կոսովոյում և այլուր։

Լին Թրեյսին նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է օգնել Հայաստանին՝ վերապատրաստելով և բարձրացնելով հայ զինվորականների բժշկական կարողությունները, ինչպես նաև իրականացնելով ռազմական պատրաստվածության ոլորտում փոխանակման տարբեր ծրագրեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *