ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեկտեմբերի 28-ի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Այդ պաշտոնին նա նշանակվել էր 2018թ. մարտի 22-ին:
Ազատման մասին հրամանը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Բաղմանյանը մինչ այդ եղել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, իսկ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարման համար ազատվել է այդ պաշտոնից: