ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի արտակարգ նիստ

Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի արտակարգ նիստ՝ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ սկսված բախումների արդյունքում իրավիճակի սրման հետևանքով։

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ կայքից։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ստանիսլավ Զասին տեղեկատվություն էր տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *