Tag Archives: ՀՀ ԱԳՆ

Արցախում մարտերը սկսվել են դեկտեմբերի 11-ից և շարունակվում են առ այսօր. ՀՀ ԱԳՆ

Դեկտեմբեր 13, 2020 16:46 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել ՊԲ վեց զինծառայող: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

Continue reading

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի ու վիրավորների թիվն ավելանում է

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է եղել Օգոստոս 5, 2020 14:09 | RAZM.INFO -

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 100-ը, վիրավորներինը՝ 4000-ը։ Սպասվում է, որ այս թիվը դեռ կավելանա։

Continue reading

ՀՀ-ն կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրով և Վիեննայի փաստաթղթով Թուրքիայի տեսչական այցերը Հայաստան

Հուլիս 29, 2020 23:23 | RAZM.INFO -

Հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

Continue reading

Հայաստանի ներկայացուցիչը հանդիպել է ՄԱԳԱՏԵ-ի տնօրենին․ ճեպազրույցը՝ ամփոփ

Տավուշի մարզի Մովսես գյուղը Հուլիս 18, 2020 22:40 | RAZM.INFO -

Միջազգային կառույցներում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը Վիեննայում հանդիպել է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի հետ։ Քննարկվել է Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին Ադրբեջանի սպառնալիքը։

Continue reading

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի արտակարգ նիստ

Ստանիսլավ Զաս Հուլիս 13, 2020 12:17 | RAZM.INFO -

Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի արտակարգ նիստ՝ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ սկսված բախումների արդյունքում իրավիճակի սրման հետևանքով։

Continue reading

Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ՝ Աննա Նաղդալյան Հոկտեմբեր 3, 2019 17:08 | RAZM.INFO -

Արցախի և Ադրբեջանի միջև դիակների փոխանակում չի եղել, իսկ կալանավորների փոխանակում չի նախատեսվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։

Continue reading

«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է արդարացնի անպատժելիությունը․ ԱԳՆ խոսնակ

Ձերբակալված դիվերսանտներից մեկը՝ Դիլգամ Ասկերով Մայիս 21, 2019 17:10 | RAZM.INFO -

Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է։ Ըստ այդմ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառումը չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունը և մարդու իրավունքի խախտումները։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Continue reading

ԱԳՆ և ՊՆ ղեկավարները այցելել են Նախիջևանի ուղղությամբ առաջնագիծ

Մայիս 18, 2018 16:38 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանը և Զոհրապ Մնացականյանը այցելել են ՀՀ հարավ-արևմտյան առաջնագիծ՝ Նախիջևանի ուղղությամբ։ Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջերում հայտնում են ՀՀ ՊՆ և ԱԳՆ մամուլի խոսնակներ Արծրուն Հովհաննիսյանը և Տիգրան Բալայանը։ Continue reading

Ադրբեջանը փորձում է լարվածության աճը բարդել հայկական կողմի վրա

ՀՀ ԶՈւ զորավարժության ժամանակ կրակով օժանդակել են նաև Դ-30 հաւոբիցները Ապրիլ 27, 2018 12:07 | RAZM.INFO - Ապրիլի 26-ին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևն, անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակին և Մոսկվայում Հայաստան ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը, փորձել է լարվածության աճի պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Continue reading

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Մոսկվայում

Նոյեմբեր 14, 2017 18:12 | RAZM.INFO - Նոյեմբերի 14-ին Մոսկվայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Քննարկվել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Continue reading