Հայաստանի մասնակցությամբ զորավարժությունները 2020 թվականին

ՀՀ ԶՈւ-ն ռուսական զորքերի հետ ունի համատեղ միջոցառումներ, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այլ տարածքներում։ Այս անգամ ՀՀ ԶՈւ-ից կներգրավեն մեծ ուժեր, 1 գնդին հավասար ուժեր, տանկային, հրետանային, մոտոհրաձգային ստորաբաժանումներից։

Այս մասին հուլիսի 17-ի ճեպազրույցի ընթացքում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀ սահմանագոտու լարվածությունն ու Ադրբեջանին աջակցող Թուրքիայի կոչերը կապված է Ռուսաստանում մեկնարկած զորավարժության հետ։

Հովհաննիսյանը հավելեց նաև, որ հայ-ռուսական միացյալ զորախումբն ունի իր գործողությունների համապատասխան պլանը, թատերաբեմը, ուղղությունը։ ՀԱՊԿ-ը լինի, թե առանձին զորախմբի կիառման հարցը, ՀՀ ԶՈւ-ն տվյալ դեպքում լիովին ինքնաբավ է։

Հիշեցնենք, որ Հայաստանի՝ մասնավորապես ՀԱՊԿ կազմում մասնակցությամբ 2020 թվականի զորավարժությունների մասին Razm.info-ին նախկինում ևս անդրադարձել է։

Այսպիսով սպասվող առաջին զորավարժությունը նյութատեխնիկական ապահովման ուժերի «Էշելոն-2020»-ն է, որը մեկնարկելու է օգոստոսի ՌԴ Աստրախանի «Կապուստին Յար» զորավարժարանում։

Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությունները այս տարի երկուսն են՝ «Որոնում» և «Փոխգործակցություն»։ Այս երկու զորավարժությունները նախատեսված է անցկացնել հոկտեմբերին։

Բացի վերը նշված զորավարժություններից Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները մասնակցելու են նաև «Անքակտելի եղբայրություն» զորավարժությանը, որը կրկին ՀԱՊԿ կազմով է, սակայն անցկացման վայրն ու ժամանակը դեռևս հայտնի չէ։

Վերադառնալով ՌԴ-ում մեկնարկած ու միանգամից 4 ռազմական շրջաններ ներառող զորավարժությանը՝ նշենք, որ ըստ ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալության, այս մասին հեռախոսազրույց են ունեցել նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները, որտեղ և Շոյգուն հայտնել է զորավարժության պլանային լինելու մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *