ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը արձագանքել են Տավուշի դեպքերին

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հուլիսի 12-ին սկսված մարտական գործողություններին արձագանքել է ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը։ Նշենք, որ երեկ Տավուշի դեպքերի համար գումարվելիք ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել էր։

ՀԱՊԿ-ը մտահոգվածություն է հայտնել և երկու երկրներին կրակի դադարեցման կոչ է արել։ Իրադրության ներկա վիճակը չի նպաստում տարածաշրջանում կայունության պահպանմանը,- նշված է ՀԱՊԿ հայտարարության մեջ։

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է զսպվածության կոչ արել, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր կատարել։

Մինչ այս, Տավուշի դեպքերին արձագանքել էր Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչը, Ռուսաստանի, Թուրքիայի ԱԳՆ-ն, ԱՄՆ Պետդեպարտամենտն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *