Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդի կրակից մահացու վիրավորում են ստացել մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Տավուշի հատվածում մարտական գործողությունները սկսվել են հուլիսի 12-ին։ Մինչ այժմ ադրբեջանական կողմը հայտնել է 11 սպանված զինծառայողի մասին։