Հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները. ՀՀ ՊՆ

Երկու-երեք ժամվա դադարից հետո՝ առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈւ ստորաբաժանումների տվել են համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ադրբեջանցի մի քանի զինծառայող ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով փորձել էին խախտել Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին ադրբեջանցի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Հուլիսի 12-ի երեկոյան կողմերը հայտարարեցին Տավուշի ուղղությամբ փոխհրաձգության վերսկսման մասին:

Ադրբեջանն այս պահին պաշտոնապես հայտնել է 3 կորստի և 4 վիրավորի մասին:

Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդիՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *