«Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը կանցկացվի հոկտեմբերին

Հոկտեմբերի 12-16-ը Բելառուսում անցկացվելու է ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությամբ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը։ Զորավարժությանը կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի ԶՈւ ստորաբաժանումները։

Այս մասին, Ռուսաստանի ՊՆ-ին հղում անելով, հայտնում է «ՌԲԿ» գործակալությունը։ Խաղաղապահ ստորաբաժնումների համար նախատեսված զորավարժությունն անցկացվելու է «Լոսվիդո» զորավարժարանում։

ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը ամենամյա է։ 2019 թվականին այն անցկացվել էր Տաջիկստանում։

Հիշեցնենք, որ այս տարի հոկտեմբերին նախատեսված է նաև անցկացնել ՀԱՊԿ անդամ երկրների կազմով ևս 2 զորավարժություն՝ «Որոնում» և «Փոխգործակցություն»։ Այս զորավարժություններն անցկացվելու են Հայաստանում։ Իսկ օգոստոսի 20-ին ավարտվել էր այս տարվա առաջին ՀԱՊԿ զորավարժությունը՝ «Էշելոն-2020»-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *