ՀԱՊԿ «Էշելոն-2020» զորավարժությունը կանցկացվի Ռուսաստանում

ՀԱՊԿ անդամ երկրների «Էշելոն-2020» զորավարժությունը նախատեսված է անցկացնել Ռուսաստանում՝ Աստրախանի «Կապուստին Յար» զորավարժարանում։ Զորավարժության հրամանատարը լինելու է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալը։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Նշենք, որ ՀԱՊԿ ուժերի շտաբի պետ Անատոլի Սիդորովը նախկինում հայտնել էր, որ բացի «Էշելոն-2020»-ից այս տարվա աշնանը նախատեսված է անցկացնել նաև «Անքակտելի եղբայրություն», «Որոնում», «Փոխգործակցություն» և «Սահման» զորավարժությունները:

Razm.info-յի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ զորավարժությունը լինելու է օգոստոսին և ՀՀ ԶՈւ նյութատեխնիկական ապահովման ուժերը նույնպես մասնակցելու են «Էշելոն-2020»-ին։ Իսկ «Որոնում» և «Փոխգործակցություն» զորավարժությունները նախատեսված է հոկտեմբերին անցկացնել Հայաստանում, սակայն, կապված նոր կորոնավիրուսային համաճարակի, տվյալ զորավարժությունների կազմակերպչական հարցերը դեռևս ընթացքի մեջ են։

ՀԱՊԿ անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի ու Ղրղզստանի ներկայացուցիչները հունիսի 8-ին տեսակոնֆերանս են ունեցել, որտեղ քննարկել են «Էշելոն-2020» զորավարժության կազմակերպչական հարցեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *