Հուլիսի 9-ին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերի՝ Դամասկոս այցի շրջանակներում երկու երկրների միջև կնքվել է ռազմական և անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագիր:
Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը: Ստորագրված փաստաթղթի մասին այլ մանրամասներ չեն հաղորդում:
Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հնչեցնելով ընդհանրական արարողակարգային հայտարարություններ: Ըստ դրա՝ իրենք շարունակելու են դիմագրավել մարտահրավերներին, որոնցից գլխավորը «տարածաշրջանային և միջազգային ուժերի աջակցած տարբեր դրսևորումներ ունեցող ահաբեկչությունն է»։