Տավուշում սահմանային բախումների կապակցությամբ հուլիսի 13-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ պետք է կայանար ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ, որը անորոշ ժամանակով հետաձգվել է:
Այս մասին Արմենիա TV-ի «Ժամը» լրատվականին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Նշվում է, որ նիստը հետաձգվել է կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու պատճառով, ինչպես նաև պետք է հստակեցվի, թե ինչ ձևաչափով պետք է քննարկումը կայանա։ Խոսնակը հրաժարվել է ասել, թե ում նախաձեռնությամբ է նիստը հետաձգվել։
Նշենք, որ ՀԱՊԿ կայքից հեռացվել է նաև արտահերթ նիստ գումարելու մասին հայտարարությունը: