Հուլիսի 12-ից սկսված հայ-ադրբեջանակա սահմանային բախման արդյունքում Տավուշում ունենք 5 վիրավոր։ Վիրավորներից 2-ը ոստիկան են, 3-ը՝ զինծառայող։
Այս մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Razm.info-յի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ վիրավոր զինվորների մոտ բեկորային թեթև քերծվածքներ են և որևէ լուրջ վնասվածք չկա։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին սկսված սահմանային բախումների հետևանքով Ադրբեջանն ունի հայտարարված 4 սպանված և հայտարարած 4 վիրավոր։
One response to “Տավուշում ունենք 5 վիրավոր”