Ադրբեջանը կրակել է Չինարի գյուղի վրա

Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ և 120մմ ականանետից 3 արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ խոսնակը գրել էր, որ Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Իսկ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնել էր, որ հուլիսի 12-ից սկսված հայ-ադրբեջանակա սահմանային բախման արդյունքում Տավուշում ունենք 5 վիրավոր, 2-ը ոստիկան են, 3-ը՝ զինծառայող։ Razm.info-յի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ վիրավոր զինվորների մոտ բեկորային թեթև քերծվածքներ են և որևէ լուրջ վնասվածք չկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *