Արտերկրում հետաքրքրվում են հայկական արտադրության հրետանու կրակի կառավարման համակարգով․ ՊՆ

ՀՀ զինված ուժերում օգտագործվող, հայկական արտադրության հրետանային կրակի կառավարման և հետախուզության համակարգով հետաքրքրվում են նաև արտերկրում, մասնավորապես մեկ երկրի հետ արդեն վաճառքի վերաբերյալ բանակցություններ են վարվում։ Այս մասին «Այսօր» լրատվակայքի հետ զրույցի ընթացքում հայտնել է ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Փախչանյանը։

ՀՀ զինված ուժերի սպառազինությունը նույնպես համալրված է այս համակարգերով։ Ըստ փոխնախարարի՝ «բանակը էլի պահանջարկ ունի», մոտակա տարիներին արտադրվելու է էլի որոշ քանակով։ Բարելավվելու են համակարգի կարողությունները։

«Մասնավորապես գիշերային պայմաններում աշխատանքի կարողությունների լավացնելու ծրագիր ունենք այս տարի», — նշել է Դավիթ Փախչանյանը։

Հիշեցնենք, որ 2016 թ․ ArmBGC Innovation ընկերությունը ArmHiTec-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացրել էր տարբեր տեխնոլոգիական լուծումներով անօդաչու թռչող սարքեր։

Ինքնաթիռային տիպի անօդաչուներից բացի, ընկերությունը ներկայացրել էր նաև պտուտակավոր անօդաչու։ Անօդաչու թռչող սարքի վրա հավաքված է հրետանու կրակի կառավարման համակարգ՝ հեռաչափ, տեսախցիկ և այլ սարքավորումներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *