ՀՀ նախագահը հաստատել է ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը

Հունվարի 31-ով թվագրվող կարգադրությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է Հայաստանի Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը: Կարգադրությունը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

Փաստաթղթի երկրորդ կետով կառավարությանը հանձնարարվում է կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և հաստատել ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը:

ArmHiTec-2016 ցուցահանդեսին հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքը

ArmHiTec-2016 ցուցահանդեսին հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքը

Ռազմավարության նախագիծը ՀՀ կառավարությունում ընդունվել էր 2016թ. դեկտեմբերի 22-ին: Կառավարության որոշման մեջ նշվում էր, որ նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:

Նախագահի կարդագրությանը կից հավելվածով հրապարակվել է նաև բուն ռազմավարությունը, որում նշված են Հայաստանի ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության նպատակները, իրականացման մեխանիզմները, գերակա ուղղությունները և այլն:

Ռազմավարության մեջ նշվում է, որ ռազմարդյունաբերական համալիրի զարգաց­ման պետա­կան քաղաքականու­թյան ռազ­­մա­վարու­թյունը հիմ­նվում է մինչև 2015թ. ընկած ժա­մա­­նա­կաշր­ջանում ՀՀ ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյան ոլոր­­տում ձեռք բերած ար­դյուն­ք­ների, ինչպես նաև 2016թ. ապրիլյան պա­տե­րազմի փաս­տերի վերլուծության վրա:

Մինչև 2020թ. ՀՀ ռազմատեխնիկական քաղաքականության գերակա ուղղություններն են.

1) սպառազինության և ռազմատեխնիկական ունեցվածքի նո­րո­­­գում, արդիակա­նա­ց­­ում,

2) նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի և ռազ­մա­տեխնիկական ունեցվածքի ստեղծում և արտա­դրում, դրանք են`

  1. հրաձգային զեն­­քեր, զինամթերք, ռազմական տեխնիկայի և ռազմա­տեխնիկական ունեցվածքի, թեթև սպա­ռա­զինու­թյուն, հրետանային մի­ջոց­­ներ, սպառազինության և ռազմական տեխնիկայի և ռազ­մա­տեխնիկական ունեցվածքի բազային և հատուկ մասեր
  2. լազերային, օպտիկաէլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային և ռադի­ո­­լոկացիոն սպա­ռա­զինու­թյուն,
  3. անօդաչու թռչող սարքեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր և դրանց հա­կազդ­ման միջոցներ,
  4. հետախուզության տեխնիկական միջոցներ,
  5. կապի տեխնիկական միջոցներ,
  6. նավարկային միջոցներ,
  7. ռա­դիոէլեկտրոնային պայքարի միջոցներ,
  8. քիմիական և կենսաբանական պաշտպանական միջոցներ:

3) հրթիռաշինության զարգացում,

4) ավտոմատացված կառավարման համա­կարգերի ստեղծում:

ՀՀ ռազմատեխնիկական քաղաքականության գերակա ուղղությունները կարող են փոփոխվել ռազ­մա­քաղաքական իրավիճակից ելնելով:

Մինչև 2020թ. ՀՀ ռազմարդյունաբերական քաղաքականության գերակա ուղղություններն են.

1) մետաղամշակող կենտրոնների և ճշգրիտ դետալներ մշակող հաստոցային
պարկի ստեղծումը,

2) ռադիոէլեկտրոնային սարքավորումների և դետալների հավաքման արտադրության ստեղծումը,

3) պայթուցիկ նյութերի` հեքսոգենի, օկտոգենի ու վառելիքային նյութերի համաձուլվածքների արտադրության ստեղծում, ինչպես նաև կոմպոզիցիոն նյութերի տեխնոլոգիաների յուրացումը,

4) բարձր, գիտատարողունակ և մրցունակ տեխնոլոգիաների յուրացումը, նոր մշակումների և արտադրությունների կազմակերպումը:

Ռազմարդյունաբերական քաղաքականության գերակա ուղղությունները նույնպես կարող են փոփոխվել ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *