Հայաստանում մշակվում է ռազմարդյունաբերության զարգացման ծրագիր

Հայաստանի ռազմարդյունաբերական պետական կոմիտեի կողմից մշակվում է ռազմարդյունաբերական զարգացման ծրագիր, որը պարունակում է կոնկրետ ֆինանսական, տնտեսական և կրթական ծրագրեր: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԱՊԿ նախագահի օգնական Ավետիք Քերոբյանը:

Ավետիք Քերոբյանը «Դիջիտեկ» ֆորումի ընթացքում պատասխանում է ընկերությունների ներկայացուցիչների հարցերին

Ավետիք Քերոբյանը «Դիջիտեկ» ֆորումի ընթացքում պատասխանում է ընկերությունների ներկայացուցիչների հարցերին

Պաշտոնյայի խոսքով՝ ծրագրի մշակումը բխում է ՀՀ նախագահի կողմից հաստատված ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից: Այս ռազմավարությունը նախագահը ստորագրել է 2017 թ. հունվարին:

«Դա իր մեջ ունի կոնկրետ ծրագրեր: Այդ ռազմավարությունն իր մեջ ներառում է և՛ ռազմատեխնիկական ուղղությունները, որոնք պետք է զարգացվեն, և՛ ռազմակրթական ուղղությունները, և՛ ռազմական գիտության զարգացման ուղղությունները», — նշել է Քերոբյանը:

Պաշտոնյան նշում է, որ ծրագրին մասնակցում են ոչ միայն պետական կառույցները, այլև ներառվում են բազմապիսի միջոցներ՝ և՛ պետական, և՛ մասնավոր ընկերությունների ներգրավման ու զարգացման, և՛ ֆինանսավորման ու ֆինանսավորման աղբյուրների զարգացման համար:

Քերոբյանը նաև նշեց, որ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի կազմում գործում է նաև Ռազմարդյունաբերության ընկերությունների աջակցման կենտրոն, որը զբաղվում է ռազմարդյունաբերական արտադրանքի՝ արտաքին շուկաներ ներկայացնելու գործով:

ArmHiTec-2016 ցուցահանդեսին հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքը

ArmHiTec-2016 ցուցահանդեսին հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքը (արխիվ)

Նշենք, որ հունիսի 15-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում նախատեսվում է հաստատել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղա­քա­կա­­նու­թյան ռազմա­վարությունից բխող միջոցառումների ծրագիրը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է.

«Որոշման նախագծի ընդու­նումը կնպաս­տի ՀՀ ռազմական արդյունաբերության հա­մակար­գա­յին բա­րե­փոխումների իրա­կա­նաց­մանը, և կկարգավորվեն իրա­վա­բա­նա­կան ան­ձանց, անհատ ձեռ­նարկատերերի, ՀՀ գործա­դիր մար­մինների մի­ջև հարաբերությունները ռազ­մար­յունաբերական համալիրում պետա­կան ռազ­մ­ար­դյունաբերական քաղա­քա­կա­նության ձևավորման, իրականացման հար­ցերում, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆի­նանսական հնարավո­րությունների շրջա­­նակներում կընդլայնվեն ներ­հան­րա­պե­տական արտադրու­թյան տեսականին և ՀՀ զինված ուժե­րը և այլ զորքերը կապահովվեն ժա­մա­նա­­կա­կից սպառազինությամբ և ռազմական տեխնի­կայով»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *