5 մլն դրամ ՀՀ ԶՈւ վիրավորված զինծառայողների վերականգնողական կենտրոնին

Այսօր՝ հունիսի 14-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն, տեսակցել բուժում ստացող նախկին զինծառայողներին:

ՀՀ ԱԺ նախագահը վերականգնողական կենտրոնին 5 մլն դրամ է տրամադրել Վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ ԱԺ-ի կողմից աջակցության հիմնադրամից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:

ՀՀ ԱԺ նախագահը ԵՊԲՀ ռեկտորին է հանձնում 5 մլն դրամը

ՀՀ ԱԺ նախագահը ԵՊԲՀ ռեկտորին է հանձնում 5 մլն դրամը

«Արմենպրես» գործակալության փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը ծանոթացել է վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին: Վերականգնողական կենտրոնի բացումը նախատեսվում է սեպտեմբերի 21-ին:

Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի մասին կարող եք դիտել նաև ռեպորտաժը ստորև

Վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ ԱԺ-ի կողմից աջակցության տրամադրման հիմնադրամը ստեղծվել է նոյեմբերին:

Դրա նպատակն է հայ-ադրբեջանական սահմանին զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքի անդամներին նյութական, սոցիալական և բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *