ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում

ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հրանտի Հակոբյանին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում: Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը

Գեներալ-գնդապետի կենսագրությունը․ 

1992-94թթ. մասնակցել է մարտական գործողությունների: 1992-1999թթ. Զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ, եղել է Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար:1999թ. սեպտեմբերին նշանակվել է ՊԲ հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, 2000թ. փետրվարին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ:

2000թ. մարտի 14-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

2001թ. օգոստոսից 2002թ. հունիսը սովորել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ակադեմիայում:

2003թ. մասնակցել է Հարվարդի համալսարանի Սևծովյան ավազանի անվտանգության ծրագրին:

2002թ. հունիսին ստանձնել է ՀՀ ՊՆ խորհրդականի, 2003թ. հուլիսին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնները:

2007թ. մայիսին նշանակվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար:

2007թ. մայիսի 25-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

2015թ. հունիսի 15-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով ազատվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնից:

2015թ. հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

2016թ. մայիսի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՆՏԱ դեպարտամենտի պետ:

2016թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

2002թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Մովսես Հրանտի Հակոբյանը արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով:
Պարգևատրվել է ՀՀ «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ սատիճանի, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Սուրբ Վարդան Մամիկոնյան», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, ԽՍՀՄ «Կարմիր աստղ» շքանշաններով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի և 2-րդ աստիճանի մեդալներով, ՀՀ և ԼՂՀ մի շարք պետական ու գերատեսչական այլ մեդալներով:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *