ՀՀ ՊՆ ծրագիր. Սպաները կկարողանան բնակարան գնել՝ 20 տարում վճարելով միայն մայր գումարը

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է առաջիկայում ներկայացնել ծրագիր, որով սպան, 20 տարվա ընթացքում վճարելով բնակարանի միայն մայր գումարը (զեղչված), կկարողանա բնակարան ձեռք բերել: Այս մասին հոկտեմբերի 11-ի խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Շատ կոպիտ հաշվարկով կարող եմ ասել, որ եթե այս ծրագիրը հաջողվի, սպայի համար բնակարան ձեռք բերելը դառնալու է 3 տարվա խնդիր, այսինքն երրորդ տարում ինքը ֆիզիկապես ստանալու է այդ բնակարանը:

Եվ այդ բնակարանի համար նա վճարելու է միայն մայր գումարը, ընդ որում որոշակի ձեղչով, 20 տարվա ընթացքում, այսինքն՝ ամսական 60-70 հազար վճարելով երրորդ տարում ունենալու է բնակարան», – նշել է նախարար Սարգսյանը:

Նախարարի խոսքով` ներկայում գործող բնակարանային ապահովման ծրագրով վերջին տարիների ընթացքում բնակարան է ստացել մոտ 1700 սպա։ Այնուամենայնիվ, ծրագիրը լուրջ խնդիր չի լուծել, քանի որ սպան երբեմն արհեստականորեն վատթարացրել է իր բնակարանային պայմանները, օտարել է բնակարանը, չի գրանցել իրեն հասանելիք ժառանգությունը:

Այդպիսով գոյացել է բնակարանի կարիք ունեցող սպաների հսկայական ցուցակ։ 1700 սպա ստացել է բնակարան, բայց մոտ «երկու ավել էդքան» հերթագրված են և հույսը կորցրել են տարիներով:

Նախարարը հայտնեց, որ առաջարկում են կարգը փոխարինել հատուկ բնակարանային ծրագրով, որի մանրամասներն այժմ քննարկվում են։

Վիգեն Սարգսյանը հույս ունի, որ քննարկումները կավարտվեն մինչև ընթացիկ ամսվա վերջ:

«Բոլոր դեպքերում, խոսքը գնում է մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելի ավելի հարմար պայմանների մասին։ Ընդ որում՝ յուրաքանչյուր սպա, անկախ նրանից, ինքը հորական տուն ունի, թե հատուկ է վատթարացնում պայմանները, ծառայության ընթացքում մեկ անգամ կարող է այդ ծրագրից օգտվել։ Այսինքն՝ որևէ բան կեղծելու, սարքելու խնդիր չի լինի», ” ասաց Վիգեն Սարգսյանը:

Առաջարկվող պայմանների դիմաց սպան ստանձնում է 20 տարվա պարտադիր ծառայության պարտավորություն:

8 responses to “ՀՀ ՊՆ ծրագիր. Սպաները կկարողանան բնակարան գնել՝ 20 տարում վճարելով միայն մայր գումարը

  1. բա նրանք, ով 10-15 տարի հերթում համբերատար սպասել են, բառիս բուն իմաստով ընատանիքով թափառականի պես են ապրել, տան հոր հետ հավասար ծառայել են, դրանք ինչ ասեն ու անեն, և հիմա էլ արդեն զորացրվելու ժամանակն է….

  2. barev dez es carayum em banakum arden 7 tari ev 2 exbayr enq 1quyr aprum em 1 senyakanoc bnakaranum hayrs Arcaxyan paterazmin jamanak zohvel e ev es dimeci bnakaran stanalu ev ind aseci vor hayrt dez bnakaran en toxel ayd 1 senyakanoc bnakaran

  3. Իսկ այդ օրենքն երբ՞ է դուրս գալու

  4. Es 26 tari carayem, hertagrvem u verjum hipotek?? 20 tari el erjarcnem….ura im arajin orva oaymanagiry? Entrx etcev ban chkar

  5. Իսկ արդեն թոշակի անցած սպաներն ինչպես են ստանալու…

  6. Ժամանակին կարիքավոր համարվող սպաներ անհրաժեշտ փաստաթղթերի հիմնավորմամբ հաշվառված են։ Չգիտես ինչու , այժմ հա մարվում են արհեստական իրենց իրավիճակը վատթարացրած? Սա ինչ մոլորության է։Այդ ոլորտում չկա թափանցիկություն։ Առաջնահերթում գտնվելով հանդերձ մենք բնակարան չենք ստացել։

  7. Բնակարանային հերթում հաշվառելուց առաջ, համապատասխան հանձնաժողովի կողմից մանրակրկիտ ստուգել են փաստաթղթերը։ Տարբեր տիպի փաստաթղթեր են պահանջվել’բնակ. կարիքավորների ցուցակներում ընդգրկելու համար։ Եթե կան իրենց վիճակները վատթարացրածներ, ապա չի նշանակում, որ նրանք բոլորն են։ 20 տարով , որ հիպոթեք եք տալիս, իսկ ինչ ասի երկարամյա ծառայող սպան, որին մի քանի տարի է մնացել։ Երկար տարիներ այդ հույսով է սպասել։

  8. Մարզպետ Մարտիրոսյան

    իսկ այս ծրագրից կարողեն օգտվել 20 տարին լրացած և թոշակի գնացած սպաները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *