Արդեն շրջանառության մեջ է դրվել օրենքի փոփոխությունը, որով բոլոր պաշտոնյաները պետք է հայտարարագրեն իրենց և իրենց ընտանիքի անդամների զինվորական ծառայության հետ փոխհարաբերությունը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախարարն ասել է, որ նրանք նաև նշելու են թե ինչու չեն ծառայել՝ տարկետու՞մ են ունեցել, թե՞ ազատվել են, իսկ եթե ծառայել են, կամովին կարող են նշել մարտական հերթապահություն անցած լինելու փաստը:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ սա խրախուսական մեխանիզմ է, որպեսզի այն առաջացնի ձգտումը, ցանկությունը մեկընդմիշտ ֆիքսելու, որ երիտասարդն իր ծառայությունն անցկացրել է առաջնագծում:
Նախարաը նախաձեռնության մասին հայտնել էր դեռևս սեպտեմբերին՝ նշելով, որ առաջիկայում բարձրաստիճան պաշտոնատար անձինք էթիկայի հանձնաժողովում հայտարարագրվելուց պարտադիր պետք է նշեն իրենց և իրենց ընտանիքի անդամների զինծառայություն վերաբերյալ տվյալներ:
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ սա շատ կարևոր է հասարակության մեջ վստահությունը և նաև հաշվետվողականությունը բարձրացնելու տեսակետից։